Հետևեք մեզ։

Մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնանցման սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է

17:53, 15 փետրվար 2024
Մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնանցման սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները, քաղաքացու ահազանգի հիման վրա, ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Մարինա Հովհաննիսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Բարեկամության մետրոյի գետնանցում): Այս մասին հայտնում է ՍԱՏՄ-ը։

Վերահսկողության ընթացքում պարզվել է, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով։ Մասնավորապես՝

սննդի կառույցի պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից,

չեն եղել ձեռքերի լվացման համար նախատեսված, հարմար տեղակայված բավարար քանակությամբ լվացարաններ՝ տաք և սառը ջրով, ձեռքերի լվացման ու ախտահանման միջոցներ, չորացման հիգիենիկ սարքեր,

բացակայել է անձնակազմի համար հանդերձարանը:

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։