Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովը գլխավորել է «Դիմակ» հեռուստաշոուի հինգերորդ եթերաշրջանի ժյուրիի կամզը, շոուի առցանց շնորհանդեսի ժամանակ հայտարարել են նախագծի հեղինակները։
«Որտեղ «Դիմակ»-ը, որտեղ այս հրաշալի նախագիծը, որտեղ այս հիանալի արտիստները, ովքեր ամեն անգամ բեմ են բարձրանում մեզ զարմացնում, հիացնում և ուրախացնում են, այնտեղ էլ տոն է»,- շնորհավորել է երաժիշտը:
Կիրկորովի հետ Վալերիան, Ռեգինա Տոդորենկոն և Թիմուր Ռոդրիգեսը նույնպես կկռահեն, թե որ հայտնի դեմքերն են թաքնված փակ զգեստների ու դիմակների տակ։ Յուրաքանչյուր դրվագում ժյուրիի հիմնական կազմին կմիանա նաև նախորդ եթերաշրջաններից որևէ մեկը: Այսպիսով, առաջին երկուսում հեռուստադիտողները կտեսնեն Դիմա Բիլանին և Անատոլի Ցոյին։