ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, պատասխանելով Ուկրաինայի՝ դաշինքի հրավեր ստանալու հնարավորության մասին հարցին, ասել է, որ հրավերը կհաջորդի, երբ բոլոր դաշնակիցները աջակցեն դրան, և Ուկրաինան կատարի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները։
«Ուկրաինան հիմա ավելի քան երբևէ մոտ է դաշինքին անդամակցելուն՝ շնորհիվ ավելի վաղ ընդունված որոշումների։ Հրավերը կկատարվի, երբ ՆԱՏՕ-ի բոլոր անդամները համաձայնեն դրան, և դրա համար բոլոր պայմանները կատարվեն»,- ասել է նա։