Hayastan.news-ի տեղեկություններով՝ ՔԿ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող էկոնոմիկայի նախարարությանն ու «Սիներջի» ընկերությանն առնչվող վարույթի շրջաբակում քրեական հետապնդում է հարուցվել Էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ։
Նշենք, որ ՔԿ տարածած հաղորդագրությունում, որտեղ սակայն, Վահան Քերոբյանի անունը չի նշված, նրա կողմից կատարված արարքը նկարագրվում է։ Ըստ հաղոդագրության՝ «Սիներջի» ընկերության հաղթանակն ապահովելու համար մրցույթից հեռացվել է մեկ այլ ընկերություն, որն իր պարտությունը վիճարկել է դատարանում և հաղթել։
«Դատարանի կողմից հայցը բավարարվելուց հետո նախարարության պաշտոնատար անձինք, դարձյալ իրենց ղեկավարի հանձնարարությամբ, շարունակել են հանդիպումներն ու քննարկումները «Ս» ընկերության աշխատակիցների հետ, իրենց գործողությունները համաձայնեցրել են նրանց հետ, և նույնիսկ Հիմնադրամի հայցը բավարարված լինելու պայմաններում Ընկերության հետ պայմանագիր կնքելու, իսկ դրա անհնարինության դեպքում գնման առարկայի անհրաժեշտությունը վերանալու պատրվակով մրցույթը չեղարկելու և Ընկերության անվերապահ հաղթանակն ապահովելու նպատակով նոր մրցույթ անցկացնելու հարցը:
Ավելին՝ նույնիսկ դատարանի վճռի հիմքով մրցույթում Հիմնադրամին հաղթող ճանաչելուց հետո նախարարության բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձն (Վահան Քերոբյան,-Hayastan.news) իր տեղակալին, նախարարության համապատասխան ստորաբաժանման ղեկավարին հանձնարարել է ծրագրի գնման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել 400.000.000 ՀՀ դրամի բյուջետային հայտ, որը կատարվել է: Նկարագրված գործողությունների արդյունքում էական վնաս է պատճառվել Հիմնադրամի և պետության օրինական շահերի»։
Հաղորդագրությունն ամբողջությամբ՝ այստեղ։