Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
Ըստ Report-ի՝ նամակի տեքստում անդրադարձ է արվում նաև Հայաստանի հետ հարաբերություններին․«Տեղյակ եմ նաև Հայաստանի հետ խաղաղության հասնելու ջանքերին։ Սա պատմական շանս է հակամարտությունը դադարեցնելու համար։ Ես բարձր եմ գնահատում այն հսկայական օգուտները, որոնք երկարաժամկետ համաձայնագիրը կբերի երկու երկրների և ողջ տարածաշրջանի բարեկեցությանը և կայունությանը: Ես կրկնում եմ Մեծ Բրիտանիայի շարունակական աջակցությունը երկու երկրներին՝ կայուն խաղաղության հասնելու համար:
Մաղթում եմ ձեզ հաջողություններ ձեր նոր ժամկետում և անհամբեր սպասում եմ ձեզ հետ աշխատելու՝ մեր գործընկերությունն էլ ավելի ամրապնդելու համար»: