Հետևեք մեզ։

Տավուշում Ռազմական ոստիկանության ծառայողն ու սիրուհին փորձել են թունավորելու եղանակով սպանել վերջինիս ամուսնուն․ Shamshyan.com

23:33, 15 փետրվար 2024
Տավուշում Ռազմական ոստիկանության ծառայողն ու սիրուհին փորձել են թունավորելու եղանակով սպանել վերջինիս ամուսնուն․ Shamshyan.com

Այսօր աղմկահարույց բացահայտում է կատարվել Տավուշի մարզում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ամիսներ առաջ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ  էին ստացվել, որ Տավուշի մարզում նախապատրաստվում են սպանություն իրականացնել դեղորայքի միջոցով։

Այսօր, ժամեր առաջ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Իջևանի բաժին են բերման ենթարկել Տավուշի մարզի բնակիչ 31-ամյա մի քաղաքացու։ Ըստ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների՝ պարզվել է, որ այդ քաղաքացին Տավուշի մարզի 36-ամյա բնակչուհու հետ նախապատրաստել և փորձել է վերջինիս 42-ամյա ամուսնուն դեղորայքով թունավորելու եղանակով սպանել, սակայն ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ դա նրանց չի հաջողվել:

Ոստիկանները պարզել են նաև Տավուշի մարզում գործող այն խանութ սրահի վայրը, որտեղից նրանք փորձել են համապատասխան դեղորայքը վերցնել։ Հայտնաբերվել է նաև այդ տղամարդու հանցակիցը: Նա ևս բերման է ենթարկել ոստիկանության Իջևանի բաժին:

«Սպանության նախապատրաստում» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ ձերբակալված անձինք սիրային կապ են ունեցել: Տղամարդը ծառայում Է ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում։