Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրենք է ստորագրել բժշկական կանեփի օրինականացման մասին։ Համապատասխան փաստաթուղթը հայտնվել է Ուկրաինայի խորհրդարանի կայքում։
«Պատերազմի հետևանքով առաջացած քաղցկեղի և հետտրավմատիկ սթրեսային խանգարումներով հիվանդների անհրաժեշտ բուժման հասանելիությունն ընդլայնելու համար պայմաններ ստեղծելու նպատակով կանեփի բույսերի շրջանառությունը բժշկական, արդյունաբերական նպատակներով, գիտական և գիտատեխնիկական գործունեության կանոնակարգման մասին օրենքի նախագիծը ստորագրվել է նախագահի կողմից»,- նշված է փաստաթղթում:
2023 թվականի դեկտեմբերին Գերագույն Ռադան ընդունել է օրինագիծ բժշկական կանեփի օրինականացման մասին։ Զելենսկին բազմիցս պնդել է այն ընդունելու անհրաժեշտությունը։ Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո։