Հետևեք մեզ։

Արմեն Գրիգորյանն Իտալիայի Արտաքին գործերի փոխնախարարի հետ քննարկել է Լաչինի փաստահավաք խումբ գործուղելու հարցը

20:36, 04 ապրիլ 2023
Արմեն Գրիգորյանն Իտալիայի Արտաքին գործերի փոխնախարարի հետ քննարկել է Լաչինի փաստահավաք խումբ գործուղելու հարցը

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր՝ ապրիլի 4-ին, ընդունել է Իտալիայի Հանրապետության Արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության փոխնախարար Էդմոնդո Չիրիելի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ԱԽ գրասենյակը։

Հանդիպմանը կողմերը կարեւորել են Հայասատնի եւ Իտալիայի միջեւ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան: 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը եւ դրա հետեւանքներին, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը կարեւորել է Լաչինի միջանցք եւ Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք խումբ գործուղելու անհրաժեշտությունը:

ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել իտալացի գործընկերներին՝ Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությանն աջակցելու համար։