Բաքվի զինվորական դատարանը քննել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործով Նախիջևանի զորահավաքի և զորակոչի պետական ծառայության նախկին ղեկավար Ջալիլով Միրզա Խալիլ օղլուի նկատմամբ խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։
Նա մեղադրվում է պաշտոնավարման ընթացքում ֆիզիկական անձանցից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։
Բաքվի ռազմական դատարանի դատավոր Ռաֆիգ Աբբասովի նախագահությամբ տեղի ունեցած դատավարության ընթացքում Միրզա Ջալիլովը դատապարտել է 3 ամիս 20 օր կալանքի։
Նշենք, որ Միրզա Ջալիլովը նախկինում աշխատել է Ոստիկանության Նախիջեւանի քաղաքային վարչության պետի պաշտոնում։