Հետևեք մեզ։

Տարեցտարի զգում եմ, որ բոլորն իմ դեմ են պատրաստվում․ Արթուր Ալեքսանյան

11:23, 16 փետրվար 2024
Տարեցտարի զգում եմ, որ բոլորն իմ դեմ են պատրաստվում․ Արթուր Ալեքսանյան

 Տարեցտարի զգում եմ, որ բոլորը հիմնականում իմ դեմ են պատրաստվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում՝ «Զվարթնոց» օդանավակայանում, ասաց Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

«Շնորհակալ եմ շնորհավորանքների համար: Ուրախ եմ, որ 7-րդ անգամ հաղթեցի: Ամեն չեմպիոնություն տարբերվում է, այս 7-րդն էլ է տարբեր ինձ համար: Յուրաքանչյուր հաղթանակի համար տանջվել ենք։ Ամեն ոսկի մեդալն իր գինն ունի և յուրաքանչյուրը տարբեր է ինձ համար»,-ասաց Ալեքսանյանը:

Եզրափակիչ գոտեմարտի վերաբերյալ Արթուր Ալեքսանյանն ասաց, որ գոտեմարտի առաջին վայրկյաններին մրցակցի  հնարքը անակնկալ չի եղել իր համար, հարձակվելուն սպասել է, այդ հնարքին՝ ոչ․«Տվեցի հնարքը, բայց հետո կարողացա հետ բերել ամեն ինչ»:

 

Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի 7-ակի չեմպիոն է