Հնարքս չստացվեց, դրա համար չկարողացա հաշվի մեջ առաջ անցնել, գնացել էինք հաղթանակի համար, բայց այս անգամ բավարարվեցինք բրոնզե մեդալով։ Այս մասին «Զվարթնոցում»՝ լրագրողների հետ զրույցում, ասաց հունահռոմեական ոճի ըմբիշ, 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, ով առաջին անգամ էր մասնակցումմեծահասակների Եվրոպայի առաջնությանը։
Հարցին, թե ինչու չստացվեց՝ լարվածությունն էր պատճառը, Մանվել Խաչատրյանն ասաց․ «Լարվածություն այդքան չկար, երևի փորձի պակասն էր»։
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչ Արմեն Բաբալարյանը Մամվել Խաչատրյանի վերաբերյալ ասաց, որ մի փոքր պետք է միջազգային փորձն ավելացնել և նրա հետ էլ մեծ հույսեր կկապեն։