Ես բոլոր մրցակիցների դեմ մեկ տրամադրվածությամբ ու մեկ նպատակով եմ պատրաստվում, որ դուրս գամ գորգ միայն հաղթանակի համար, այդ պատճառով էլ կապ չունի կլինի թուրք մարզիկը, թե այլ ազգի։
Այս մասին ասաց ԵԱ եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը՝ պատասխանելով հարցին, թե թուրք մարզիկ Յունուս Բասարի հետ երրորդ անգամ էր գոտեմարտում և ամեն անգամ չի կարողանում նա ռևանշի հասնել, արդյոք ինքն առանձնահատուկ է պատրաստվում նրա դեմ։
«Ուղղակի Բասարի հետ գոտեմարտս էլ ավելի լավ է ստացվում»,-ասաց Ամոյանը։
Ինչ վերաբերում է օլիմպիական խաղերին, Ամոյանն ասաց, որ իր քաշային կարգում 16 ըմբիշ կա և բոլորին էլ դիտարկում է որպես լուրջ մրցակիցեր։
Ինչ վերաբերում է եվրոպական ոսկուն, ապա Ամոյանն ասաց, որ դա էլ ավելի դժվար է տրվել, սակայն իրեն վստահություն է տվել։