ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Աֆղանստանի հարցերով անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպման ժամանակ անդրադարձել է Հարավային Կովկասի իրադրությանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ըստ Պատրուշևի՝ Արևմուտքը, փորձում է ցնցել իրավիճակը Հարավային Կովկասում և միջամտել հայ-ադրբեջանական կարգավորմանը.«Մենք տեսնում ենք նաև արևմտյան երկրների ցանկությունը՝ սրելու իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև կանխելու հայ-ադրբեջանական կարգավորումը, ինչը հանգեցրել է իրավիճակի սրմանn այս շրջաններում», - ասել է Պատրուշևը՝ ելույթ ունենալով Բիշքեկում։