Գրոզնիում նոր թաղամաս կառանձնացվի, այն կանվանվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունով։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում հայտնել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։
«Այն կանվանեն մեր ազգային առաջնորդ Վլադիմիր Պուտինի պատվին»,- գրել է Կադիրովը։
Նշվում է, որ այնտեղ նախատեսվում է կառուցել 130 բազմաբնակարան շենք, մզկիթ, մանկապարտեզ, այլ ենթակառուցվածքներ։