Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Օհանավանում նոր հայտնաբերված ժայռափոր միջնադարյան դամբարանին:
«Հիանալի գյուտ է, միանշանակ: Բացվել է պատահական, բայց ուզում եմ շնորհավորել բոլորիս նման գյուտի առթիվ:
Ես միայն ծանոթ եմ այս նկարներով և դիտողություններս էլ նախնական են:
Այն թողնում է վաղմիջնադարյան կառույցի տպավորություն՝ պատկից սյուների, քանդակների և խաչի տեսքը ոնց-որ ցուցում են 5-7-րդ դարերը:
Դժվար է ասել՝ այն դամբարա՞ն է, մասունքարա՞ն, թե՞ մատուռ, կամ էլ դրանց համադրություն»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Օհանավանում բնակիչներից մեկը հողային աշխատանքների ժամանակ հայտնաբերել է միջնադարյան ժայռափոր դամբարան: