Հետևեք մեզ։

Արաբկիրի այս հատվածով զբոսնելու համար պետք է դուրս գալ փողոց և ընկնել մեքենայի տակ. Փաշինյանի նախկին օգնականը լուսանկարներ է հրապարակել

13:49, 16 փետրվար 2024
Արաբկիրի այս հատվածով զբոսնելու համար պետք է դուրս գալ փողոց և ընկնել մեքենայի տակ. Փաշինյանի նախկին օգնականը լուսանկարներ է հրապարակել

Առաջին հայացքից մայթ և հանրային կանաչ տարածք հիշեցնող այս հատվածը փաստորեն սեփականաշնորհված է և ունի շինարարության թույլտվություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական, ՔՊ-ական պատգամավոր Հարկ Սարգսյանի եղբայր Նաիրի Սարգսյանը՝ հրապարակելով լուսանկարներ Երևանի Արաբկիր վարչական շրջանի Գրքբոյեդով փողոցից։

«Այսուհետ այս հատվածով զբոսնելու համար պետք է դուրս գալ փողոց և ընկնել մեքենայի տակ։


Գույքի վկայականը տրվել է 27.09.2021 թվականին։


Չգիտեմ ում մտքով է անցել, որ կանաչ տարածքը կարելի է վաճառել, բայց խնդրում եմ մեր Քաղաքապետարանին վերականգնել հանրային տարածքը։


Հրաշալի օրինակ է հանրային գերակա շահի ինստիտուտը կիրառելու համար».-գրել է նա։

May be an image of 1 person

 

May be an image of 1 person and text

 

May be an image of street