Հետևեք մեզ։

Գիշերային ակումբի մենեջերն իր 2-ամյա երեխային տարել է իր գործընկերոջ տուն, որտեղ սեռական ոտնձգություն է իրականացվել 2-ամյա տղայի նկատմամբ. Shamshyan.com

14:16, 16 փետրվար 2024
Գիշերային ակումբի մենեջերն իր 2-ամյա երեխային տարել է իր գործընկերոջ տուն, որտեղ սեռական ոտնձգություն է իրականացվել 2-ամյա տղայի նկատմամբ. Shamshyan.com

Փետրվարի 15-ին, ՀՀ քննչական կոմիտեի Առանձնպես ծանր հանցագործությունների քննության վարչության քննիչները դատարանի կողմից թույլատրված որոշման հիման վրա խուզարկություն են իրականացրել Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 34-ամյա տղամարդու տանը, հաղորդում է Shamshyan.com-ը:

Խուզարկությանը մասնակցել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, որի արդյունքում նշված քաղաքացու տանը հայնաբերվել է կարճեցված փողով հրազեն, Մակարով տեսակի ատրճանակ, որի փամփշտատուփում եղել է 6 փամփուշտ:

Արդեն տեղում այդ տան տերը հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն:

Դատարանի որոշմամբ խուզարկություն է իրականցվել նաև նրա հանցակից ընկերոջ՝ Կոտայքի մարզի բնակիչ 48-ամյա տղամարդու տանը, որտեղ հայտնաբերվել է օդաճնշիչ ատրճանակ և վերջինս հայտնել է, որ դա պատկանում է իրեն:

Կայքի տեղեկություններով՝ խուզարկությունը կապված է եղել սկանդալային ու աղմկահարույց մեկ այլ քրեական գործի հետ, որով պարզվել է, որ նշված անձինք, որոնք Կոտայքի մարզում աշխատեցնում են հայտնի գիշերային ակումբ, որոնցից մեկը մենեջեր է, իր 2-ամյա երեխային տարել է իր գործընկերոջ տուն, որտեղ էլ նա սեռական գործողություններ է կատարել երեխայի նկատմամբ:

Նշված անձանց կալանավորելու միջնորդությամբ քննիչը դիմել է դատարան ու դատարանը բավարարել է որպես խափանման միջոց 2-ամսյա կալանքի միջնորդությունը: