Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Բեռլին, փետրվարի 16-ին նախատեսված են Ուկրաինայի ղեկավարի հանդիպումները Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի շրջանակներում նախատեսվում է Կիևի անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի ստորագրում։ Այս մասին հայտնում է ուկրաինական UNIAN գործակալությունը՝ հղում անելով Զելենսկիին։
«Առջևում երկու կարևոր օր է: Նախատեսվում են հանդիպումներ Գերմանիայում և Ֆրանսիայում գործընկերների հետ, նոր պայմանավորվածություններ և մասնակցություն Մյունխենի անվտանգության համաժողովին։ Ուկրաինայի անվտանգության նոր ճարտարապետություն, նոր հնարավորություններ»,- ասել է Զելենսկին Գերմանիայի մայրաքաղաք ժամանելուց հետո։