Հետևեք մեզ։

Ռուսաստանը պետք է պատասխանի լուրջ հարցերի. ՆԱՏՕ-ն կոչ է արել պարզել Նավալնիի մահվան բոլոր փաստերը

16:26, 16 փետրվար 2024
Ռուսաստանը պետք է պատասխանի լուրջ հարցերի. ՆԱՏՕ-ն կոչ է արել պարզել Նավալնիի մահվան բոլոր փաստերը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հայտարարել է, որ Ալեքսեյ Նավալնիի մահվան բոլոր փաստերը պետք է հաստատվեն, «Ռուսաստանը պետք է պատասխանի լուրջ հարցերի»։


Նշենք, որ Նավալնին մահացել է Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի թիվ 3 ուղղիչ գաղութում, այդ մասին հայտնել է Դաշնային պատժիչ ծառայության շրջանային վարչությունը։

 

Գերատեսչության տվյալներով՝ հինգշաբթի Նավալնին զբոսանքից հետո վատ է զգացել, գրեթե անմիջապես կորցրել է գիտակցությունը, դեպքի վայր են ժամանել հաստատության բուժաշխատողներ, կանչվել է շտապ բուժօգնության խումբ, կատարվել են բոլոր անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումները, սակայն դա հնարավոր չի եղել։

 

«Դեռ տեղեկություն չկա, բոլոր փաստերը պետք է պարզվեն, Ռուսաստանը պետք է բոլոր փաստերը հաստատի, շատ լուրջ հարցերի պատասխանի»,- ասել է Ստոլտենբերգը։