Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ Ալեքսեյ Նավալնիի մահվան համար ԵՄ-ն միակ պատասխանատուն է համարում Ռուսաստանի իշխանություններին։
«ԵՄ-ն Ռուսաստանի ռեժիմին միակ պատասխանատուն է համարում այս ողբերգական մահվան համար», - գրել է Միշելը թվիթերյան իր օգտահաշվում։
Ավելի վաղ Նավալնու մահվան փաստի աբթիվ հայտարարություն էր արել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։