Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ ՆԱՏՕ-ի երկրների շտապ արձագանքն ինքնաբացահայտում է, նրանք արդեն եզրակացություններ են արել՝ չսպասելով դատաբժշկական փորձաքննությանը։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նավալնիի մահվան վերաբերյալ ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների անմիջական արձագանքը՝ Ռուսաստանին ուղղված ուղղակի մեղադրանքների տեսքով, ինքնաբացահայտում է: Դեռևս դատաբժշկական փորձաքննություն չկա, բայց Արևմուտքի եզրակացություններն արդեն պատրաստ են»,- նշել է դիվանագետը։