Ուկրաինայի հարցով դիվանագիտական ջանքերն արդեն իսկ ընթանում են, բայց խաղաղության բանակցություններն անիմաստ են, եթե խոսքը Կիևի կապիտուլյացիայի մասին է։ Այս կարծիքը Sueddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցում հայտնել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Իհարկե, բանակցությունների կոչն ինքնին չի լուծում խնդիրը: Եթե բանակցությունները նշանակում են, որ Ուկրաինան պարզապես պետք է կապիտուլյացիայի ենթարկվի, ապա դրանք իմաստ չունեն»,- ասել է Շոլցը:
Նա կրկին պնդել է, որ Ռուսաստանը կարող է «ավարտել» հակամարտությունը «ցանկացած պահի», եթե դուրս բերի իր զորքերը: