Բեռլինը Կիևին կտրամադրի ռազմական օգնության նոր փաթեթ՝ ընդհանուր մոտ 1,1 միլիարդ եվրոյի չափով, այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Այսօր մենք գործարկում ենք Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ՝ մոտավորապես 1,1 միլիարդ եվրոյի չափով։ Ընդհանուր առմամբ, Գերմանիան մինչ այժմ միջոցներ է հատկացրել Ուկրաինային ռազմական աջակցության համար կամ ապագա ծախսերի համար՝ մոտ 28 միլիարդ եվրոյի չափով», - ասել է Շոլցը:
Նա հիշեցրել է, որ Բեռլինը երկրորդ տեղում է Կիևին ռազմական օգնության ծավալներով։