Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում Աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի ու գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը հաղթեց ադրբեջանցուն խոշոր՝ 10։0 հաշվով և չորրորդ անգամ կպայքարի չեմպիոնի կոչման համար։ Գոտեմարտը տևեց 1 րոպե 25 վայրկյան:
Եզրափակիչը տեղի կունենա վաղը,Հարությունյանի մրցակիցը թուրք Մուհամեդ Կարավուսն է։