81 կգ քաշային հայ ծանրորդը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող առաջնությունում բրոնզե մեդալակիր է դարձել երկամարտի 336 կգ (154+182) արդյունքով:
Պոկում վարժության արդյունքներով էլ Ռաֆիկ Հարությունյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել՝ երկու հաջող մոտեցումներից հետո գլխավերևում պահելով 154 կգ կշռող ծանրաձողը:
Նշենք՝ Հարությունյանի պարգևատրումն իրականացրել է միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը:
Ավելի վաղ Հայաստանը երկու ոսկե մեդալ էր նվաճել ԵԱ-ի երկամարտում։ Մեր ընտրանու կազմում Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացել էին Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և Գոռ Սահակյանը (67 կգ)։