Հետևեք մեզ։

Ձերբակալվել է դատաբժշկական գիտագործնական կենտրոնի՝ «Հերացու անատոմիկ»-ի տնօրենը․ Shamshyan.com

01:34, 17 փետրվար 2024
Ձերբակալվել է դատաբժշկական գիտագործնական կենտրոնի՝ «Հերացու անատոմիկ»-ի տնօրենը․ Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մեծ թվով քննիչներ ժամանել են Հերացի փողոցի վրա գործող դատաբժշկական գիտագործնական կենտրոն, ժողովրդին հայտնի «Հերացու անատոմիկ»։

Քննիչները մի քանի ժամ նշված շենքում գործողություններ են կատարել, որից հետո իրենց հետ հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել բժշկական գիտությունների դոկտոր, բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի պրոֆեսոր, դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին։

Ըստ տեղեկությունների՝ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից նա ձերբակալվել է։