Հետևեք մեզ։

Արքայազն Հարրին պատրաստ է ժամանակավոր վերադառնալ թագավորական պարտականություններին

10:26, 17 փետրվար 2024
Արքայազն Հարրին պատրաստ է ժամանակավոր վերադառնալ թագավորական պարտականություններին

Բրիտանական թագավոր Չարլզ III-ի կրտսեր որդին՝ արքայազն Հարին, պատրաստ է ժամանակավորապես վերադառնալ թագավորական պարտականություններին՝ կապված այն բանի հետ, որ հայրը բուժվում է քաղցկեղից։ Այդ մասին ուրբաթ հայտնել է Times թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներ:


Հոդվածում նշվում է, որ այն պահից, երբ փետրվարի 5-ին հայտարարվեց թագավորի հիվանդության մասին, արքայազն Հարրին մի քանի ընկերական զրույց է ունեցել նրա հետ։ Դրանցից մեկը տեղի է ունեցել Լոնդոնում 75-ամյա միապետի՝ քաղցկեղի ախտորոշման մասին հայտարարության հրապարակումից երկու օր անց։ Այդ հանդիպումը, ըստ բրիտանական լրատվամիջոցների, տեւել է 30 րոպե, որից հետո արքայազն Հարրին վերադարձել է ԱՄՆ, որտեղ կնոջ՝ ամերիկուհի Մեգան Մարքլի հետ տեղափոխվել է 2020 թվականին։


«Բոլոր մակարդակներում տրամաբանական է, որ ընտանիքը համախմբվի՝ թագավորին աջակցելու համար, երբ նա հիվանդ է: Վերջին տարիներին երկու կողմից էլ շատ է խոսվել, բայց դա երբեք չի վերացրել հիմնական արյունակցական կապերը, և այնտեղ այժմ պետք է հաշվի առնել պրագմատիկ ասպեկտներ.  թագավորի և Քեյթի բարեկեցությունը առաջնահերթ նշանակություն ունի», - մեջբերում է թերթը թագավորական աղբյուրի խոսքերը:

Արքայազն Հարիի ավագ եղբոր՝ գահաժառանգ արքայազն Ուիլյամի կինը՝ Քեյթ Միդլթոնը, որովայնի պլանային վիրահատություն է տարել հունվարին և մինչև մարտի վերջ չի կարողանա կատարել իր պարտականությունները։

Հոդվածի համաձայն՝ մինչ արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը կարող են վերադառնալ թագավորական պարտականություններին, պետք է գրավոր ծրագիր պատրաստվի, որը կհաստատվի թագավորի և նրա մերձավոր օգնականների կողմից։