Եկա Ամերիկա և սիրահարվեցի մեկին, ում պետք չէր սիրահարվել։ Այս մասին հայտնել է «Tete A Tete» հաղորդման ժամանակ ասել է երգրուհի Ռոզա Լինը։
«Սիրահարվեցի, և դա տևեց հինգ տարի, և դա երևի իմ առաջին սերն էր 17 տարեկանում, մինչ այժմ նման բան չեմ զգացել։ Միակողմանի էր այդ ամենը, ինքը չգիտի այդ մասին, «Snap»-ի մարդը չգիտի, որ այդ երգն իր մասին է»,-ասել է երգչուհին։
Նա պատմել է, որ 2022-ին տեսել է իր սիրուն, ով ներկա է եղել իր համերգին։ Մհեր Բաղդասարյանի հարցին, թե ինչպես էր այդ երգը երգել նրա ներկայությամբ, երգչուհին ասում է, որ շատ էմոցիոնալ։
«Չնայած նրան, որ ես այլևս զգացողություններ չունեի, ու իրեն շատ շնորհակալ եմ, այն ամենի համար, ինչ ինքն արել է ինձ համար։ Երբ ես ոչինչ չզգացի, ոնց որ դատարկություն լիներ իմ մեջ։ Ես ասում էի՝ վերջ, ես նրան էլ չեմ տեսնելու, տառապում էի և այլն, տեսա, ok: Ես դրանից հետո շատ մեծացա իրականում»,-պատմել է երգչուհին։