Փարիզում ոստիկանները գնդակահարել են ծագումով սուդանցի մի տղամարդու, որը սպառնացել է նրանց մսագործական դանակով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է «BFMTV»-ն՝ հղում անելով ոստիկանության աղբյուրին։
«Փետրվարի 17-ի գիշերը ժամը 3:00-ի սահմաններում Փարիզի 19-րդ թաղամասում տղամարդ է սպանվել: Մոտ 40-ամյա տղամարդը ծագումով սուդանից է: Նա իր հետ մսագործական դանակ է ունեցել և սպառնալից վարքագիծ դրսևորել»,- նշում է հեռուստաալիքը։
Նշվում է, որ ոստիկանությունը սպառնալիքը չեզոքացնելու նպատակով օգտագործել է խլացուցիչ հրացաններ, սակայն դա ոչ մի ազդեցություն չի ունեցել։ Այն բանից հետո, երբ տղամարդը դանակը թափահարելով քայլել է ոստիկանների ուղղությամբ, նրանք սկսել են կրակել: Հետո ոստիկանները փորձել են վիրավորին սրտի մերսում անել, սակայն դա չի օգնել։
Ինչպես հաղորդում է «Ֆրանս պրես»-ը, վկայակոչելով պրեֆեկտուրայի աղբյուրին, կրակ բացած չորս ոստիկանները շոկային վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ոստիկանությունը ծառայողական քննություն է սկսել։