Հետևեք մեզ։

Կադիրովի որդին նախարար է նշանակվել

17:31, 17 փետրվար 2024
Կադիրովի որդին նախարար է նշանակվել

Չեչնիայի ղեկավարի ավագ որդին՝ Ախմաթ Կադիրովը, նշանակվել է երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում, այդ մասին հայտնել է Չեչնիայի խորհրդարանի նախագահ Մագոմեդ Դաուդովը՝, ով նրան նաև շքանշան է տվել։
Մինչ այդ Ախմաթ Կադիրովը զբաղեցնում էր Չեչնիայի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության քաղաքականության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։
«Շնորհավորում եմ Չեչնիայի Հանրապետության երիտասարդության հարցերի նախարար Ախմաթ Կադիրովին: Այսօր՝ մարզական փառատոնի բացման արարողության ժամանակ, ուրախ էի նրան հանձնել Չեչնիայի Հանրապետության բարձրագույն պարգևը»-ը գրել է Դաուդովը Telegram-ի իր ալիքում։

Վերլուծական