Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպել են Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահները:
Զելենսկին շնորհավորել է Իլհամ Ալիևին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, շնորհակալություն հայտնել Ադրբեջանի կողմից Ուկրաինային ցուցաբերվող մարդասիրական օգնության համար:
Կողմերը քննարկել են Ադրբեջանի և Ուկրաինայի երկկողմ հարաբերությունները, մտքեր փոխանակել երկու երկրների միջև առևտրատնտեսական, հումանիտար, էներգետիկ և այլ ոլորտներում համագործակցության հարցերի շուրջ:
Ուկրաինայի և Ադրբեջանի ղեկավարները հերթական անգամ հայտարարել են միմյանց տարածքային ամբողջականությանը սատարելու մասին:
«Մեր աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը անսասան է, և դա չի փոխվի»,- ասել է Ալիևը։