Հետևեք մեզ։

Ալեքսեյ Նավալնին սպանվել է․ մամուլի քարտուղար

19:13, 17 փետրվար 2024
Ալեքսեյ Նավալնին սպանվել է․ մամուլի քարտուղար

Ալեքսեյ Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը հայտնում է, որ նրան սպանել են։

«Ալեքսեյ Նավալնին սպանվել է: Նրա մահը տեղի է ունեցել փետրվարի 16-ին, տեղական ժամանակով ժամը 14:17-ին, ինչպես գրված է Ալեքսեյի մորը տրված պաշտոնական ծանուցման մեջ: Գաղութի աշխատակիցը հայտարարել է, որ Նավալնիի մարմինը գտնվում է Սալեխարդում», - գրել է Յարմիշը X սոցիալական ցանցում:

Յարմիշը պարզաբանել է, որ Նավալնիի հարազատները դեռևս պաշտոնական եզրակացություն չեն ստացել նրա մահվան պատճառների մասին։ Քաղաքական գործչի համախոհները պնդում են, որ նրա մարմինն անհապաղ հանձնվի ընտանիքին։

Ավելի ուշ Նավալնիի փաստաբանն ու մայրը ժամանել են Սալեխարդի դիահերձարան։ «Այն փակ է, չնայած գաղութի հավաստիացումներին, որ այն աշխատում է, և Նավալնիի մարմինն այնտեղ է։ Փաստաբանը զանգահարել է դռան վրա նշված հեռախոսահամարով։ Նրան դիահերձարանից ասել են, որ նա յոթերորդ մարդն է, ով այսօր զանգահարել է իրենց։ Ալեքսեյի մարմինը դիահերձարանում չէ», - նշել է Յարմիշը:

Վերլուծական