Հետևեք մեզ։

Ես տեսնում եմ, լսում եմ, ամեն ինչ հասկանում եմ. Անչելոտի

19:43, 17 փետրվար 2024
Ես տեսնում եմ, լսում եմ, ամեն ինչ հասկանում եմ. Անչելոտի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հերթական անգամ պատասխանել է Կիլիան Մբապեի հավանական տրանսֆերի հետ կապված հարցին։

«Վերջին օրերին մենք խոսում ենք «Ռայոյի» հետ խաղի մասին։ Երկրպագուներն ու լրագրողները խոսում են Մբապեի մասին։ Սա լավ է:

Ես տեսնում եմ, լսում եմ, ամեն ինչ հասկանում եմ։ Բայց սա ձեզ համար է առաջնային թեման, ոչ թե մեր։

Ինձ համար հիմա ամենակարևորը մրցաշրջանը հաջողությամբ ավարտելն է»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։