Հետևեք մեզ։

Արցախի ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածից հոսպիտալացվածների վերաբերյալ

02:12, 05 ապրիլ 2023
Արցախի ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածից հոսպիտալացվածների վերաբերյալ

Այսօր ռուս խաղաղապահները փորձել են ՀՀ Գորիս քաղաքից Արցախ տեղափոխել թվով 27 քաղաքացիների (ներառյալ՝ երեխաներ, կանայք ու տարեցներ), սակայն Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի «էկոակտիվիստները» արգելել են տրանսպորտային միջոցների երթևեկությունը, հաղորդում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Տեղում ադրբեջանցիների միջամտության պատճառով վատացել է մեր քաղաքացիներից չորսի ինքնազգացողությունը, ռուս խաղաղապահները ապահովել են շտապ օգնության մեքենայի ժամանումը և նշված չորս քաղաքացիները (կանայք)  տեղափոխվել են ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ։ 

Բոլորին ցուցաբերվել է պատշաճ առաջին օգնություն և նրանք այս պահի դրությամբ գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Նրանց կյանքին որևէ վտանգ չի սպառնում: