Ազատոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը փառահեղ գոտեմարտ անցկացրեց․ նա մոտ մեկ րոպեում 10։0 հաշվով հաղթեց թուրք մարզիկին ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն։ 24-ամյա Հարությունյանը գոտեմարտեց Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամեդ Կարավուսի հետ։
Արսեն Հարությունյանը Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում ընդամենը երկու րոպեում 10:0 հաշվով փայլուն հաղթանակ էր տարել Ադրբեջանի ներկայացուցիչ Իսլամ Բազարգանովի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ: