Հետևեք մեզ։

Եվրոպայի չեմպիոն Արման Անդրեասյանն իր հաղթանակը նվիրել է հերոս եղբորը` Տարոն Անդրեասյանին

22:26, 17 փետրվար 2024
Եվրոպայի չեմպիոն Արման Անդրեասյանն իր հաղթանակը նվիրել է հերոս եղբորը` Տարոն Անդրեասյանին

ԵԱ-ի չեմպիոնության համար գոտեմարտում Հայաստանի հավաքականի անդամ, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը 7։3 հաշվով հաղթեց վրացի Ակակի Կեմերտելիձեին։ Վերջին վայրկյաններին Անդրեասյանը չորս միավոր վաստակեց և առաջ անցավ հաշվի մեջ։ Արման Անդրեասյանը եվրոպական ոսկին վաստակելուց հետո կրել է իր եղբոր՝ 44-օրյա պատերազմի հերոս Տարոն Անդրեասյանի պատկերով շապիկ և հաղթանակը նվիրել է եղբորը։ 

Տարոն Անդրեասյանը 44–օրյա պատերազմի հերոս է։ Նա միայնակ կռվել է թշնամու բազմաթիվ զինվորների դեմ և գերությունից փրկվելու համար պայթեցրել է իր ձեռքի նռնակը և զոհվել։

 

Արման Անդրեասյանը՝ Եվրոպայի չեմպիոն․ նա վերջին վայրկյաններին հաղթեց վրացի մարզիկին