Հետևեք մեզ։

Հայկական ըմբշամարտի հաղթարշավը շարունակվում է․ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է ԵԱ չեմպիոն Արման Անդրեասյանին

22:48, 17 փետրվար 2024
Հայկական ըմբշամարտի հաղթարշավը շարունակվում է․ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է ԵԱ չեմպիոն Արման Անդրեասյանին
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Հայաստանի հավաքականի անդամ, 70 կգ քաշային Արման Անդրեասյանին Եվրոպայի չեմպիոն դառնալու կապակցությամբ․
 
 
«Հայկական ըմբշամարտի հաղթարշավը շարունակվում է։ Քիչ առաջ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արման Անդրեասյանը տպավորիչ հաղթանակով նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Ապրե՛ս, Արման ջան, թող այս հաղթանակները շարունակական լինեն»,-հայտնում է Գագիկ Ծառուկյանի էջը։