Հետևեք մեզ։

Ադելյա Պետրոսյանը՝ Ռուսաստանի գեղասահքի չեմպիոն

16:50, 18 փետրվար 2024
Ադելյա Պետրոսյանը՝ Ռուսաստանի գեղասահքի չեմպիոն

Համառուսաստանյան ձմեռային մարզական խաղերի գեղասահքի կանանց մրցումներում ուժեղագույն մարզիկների շարքում հաղթել է Ադելյա Պետրոսյանը։ Մրցաշարը կայացել է Մագնիտոգորսկում։

 Պետրոսյանը 86,29 միավոր է ստացել։ Երկրորդ տեղում է Աննա Ֆրոլովան (76,55), երրորդ հորիզոնականում է Քսենիա Սինիցինան (75,75): Մրցույթին, ընդհանուր առմամբ, մասնակցում է ավելի քան 2500 մարզիկ։