Հետևեք մեզ։

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի հաղթող

17:28, 18 փետրվար 2024
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի հաղթող

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Կահիրեում անցկացվող սպորտային մարմնամարզության 2024 թվականի աշխարհի գավաթի խաղարկությունում։ Հայաստանը ներկայացնեղ մարզիկը բացարձակ առաջատար էր։

 Հիշեցնենք՝ ավելի վաղ Կահիրեի գավաթի փուլի օղակների վարժությունում արծաթե մեդալ էր նվաճել Վահագն Դավթյանը: Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: