Հետևեք մեզ։

Նուբարաշեն-Մասիս շրջանաձև խաչմերուկում բախվել են մեքենաներ. կա 2 զոհ, 1 վիրավոր. Shamshyan.com

20:50, 18 փետրվար 2024
Նուբարաշեն-Մասիս շրջանաձև խաչմերուկում բախվել են մեքենաներ. կա 2 զոհ, 1 վիրավոր. Shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Հայտնում է shamshyan.com:

Ժամը 18։50-ի սահմաններում Այնթապ գյուղի վարչական տարածքում, ժողովրդին հայտնի Նուբարաշեն-Մասիս շրջանաձև խաչմերուկում, խաչի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են «Skoda» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածների և վիրավորի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։