Հետևեք մեզ։

Ձեզ մանդատ չեն տվել, որ Արցախը ճանաչեք Ադրբեջանի կազմում, ձեզ մանդատ տվել են ձեր ծրագրի համար, որում ինքնորոշման իրավունքն էր․ գերմանացի հայը՝ Փաշինյանին (տեսանյութ)

23:26, 18 փետրվար 2024

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա Սամվել Լուլուկյանը հարց է տվել Արցախի մասին, հիշեցրել է  Փաշինյանի հայտարարություններն ըստ ժամանակագրության և նշել է, թե ինչ կա իրականում։

Նա հարցչել է նաև Փաշինյանի՝ քաղաքականությունից հեռանալու մասին, ինչին ի պատասծան Փաշինյանը հիշեցրել է, որ հրաժարական է տվել և ընտրվել է ժողովրդի կողմից։

Ի պատասխան գերմանաբնակ հայն ասել է․ «Այո, ձեզ ժողովուրդն ընտրել է, բայց ձեզ մանդատ չեն տվել, որ Արցախը ճանաչեք Ադրբեջանի կազմում, ձեզ մանդատ տվել են ձեր ծրագրի համար, որում ինքնորոշման իրավունքն էր, եթե դուք գնաք ընտրությունների և ասեք՝ ճանաչելու եմ Արցախն Ադրբեջանի կազմում, քանի՞ մարդ ձեզ կընտրի։

 

Մանրամասները՝ տեսանյութում․