Հետևեք մեզ։

«Մուրացան» հիվանդանոցից մանրամասներ են հայտնել թունավորված երեխաների առողջական վիճակի մասին

00:16, 19 փետրվար 2024
«Մուրացան»  հիվանդանոցից մանրամասներ են հայտնել թունավորված երեխաների առողջական վիճակի մասին

Շտապ օգնության մեքենայով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել է 6 երեխա՝ 3 ընտանիքից(միևնույն օջախից),նախնական ախտորոշումը՝ թունավորում։ Երեխաներից 5-ի վիճակը գնահատվել է միջին ծանրության,մեկինը՝ ծանր։ Այս մասին հայտնում են «Մուրացան» հիվանդանոցից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նուբարաշեն վարչական շրջանից, 6 երեխա, որոնց տարիքները 3, 4, 5, 7, 10 և 14 է, տեղափոխվել են «Մուրացան» բժշկական կենտրոն, նրանցից մի մասի վիճակը գնահատվում է միջին ծանրության, իսկ մեկինը՝ ծանր, իսկ 7 հոգի էլ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, ովքեր մեծահասակներ են։

Պարզվել է,  որ նշված անձինք տեղափոխվել են 5-րդ փողոցի տներից մեկից, որտեղ հյուրասենյակում մասնակցելիս են եղել խնջույքի արարողությանը, որտեղ նաև տեղադրված է եղել փայտե վառարան։