Հետևեք մեզ։

Մյունխենում քննարկել են Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի վրա հարձակման հնարավորությունը․ Bloomberg

09:45, 19 փետրվար 2024
Մյունխենում քննարկել են Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի վրա հարձակման հնարավորությունը․ Bloomberg

Մյունխենում` անվտանգության կոնֆերանսում, ՆԱՏՕ-ի անդամները ևս մեկ անգամ քննարկել են դաշինքի անդամ երկրներից մեկի վրա ռուսական հարձակման հնարավորությունը՝ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային ռազմական աջակցություն չցուցաբերելու վերաբերյալ աճող մտահոգությունների ֆոնին, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ 

«ՆԱՏՕ-ի անդամներն այժմ մասնավոր զրույցներ են վարում իրենցից մեկի վրա ռուսական հարձակման մասին՝ որպես հրատապ պատասխան պահանջող սպառնալիք»,- ասվում է հրապարակման մեջ։ Նշվում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքում աճում են կասկածները, որ ԱՄՆ-ը կպահպանի Եվրոպայի պաշտպանի ավանդական դերը։

Վերլուծական