Հետևեք մեզ։

ԱԱԾ-ն՝ հայ աղջիկների ձվաբջիջների վաճառքով զբաղվող ռուս բլոգերի մասին

10:14, 19 փետրվար 2024
ԱԱԾ-ն՝ հայ աղջիկների ձվաբջիջների վաճառքով զբաղվող ռուս բլոգերի մասին

Hayastan.news-ը հայտնել էր, որ blond_bond007 անունով բլոգերը զբաղվում է հայ կանանց ձվաբջիջների վաճառքով։ Տեսանյութերից մեկում բլոգերը նշում է․«Ամեն ինչ շատ հեշտ է․ դուք դառնում եք ձվաբջիջի դոնոր․ ցավոք, ես չեմ կարող դոնոր լինել, որովհետև, առաջին հերթին ես հայ չեմ, հետո՝ չեմ համապատասխանում, և բացի այդ ինձ համար 5000-10 000  դոլարը գրավիչ չէ»։

Օգտատերերից մեկն, այնուամենայնիվ հարցրել է, թե ինչո՞ւ հենց հայ աղջիկների ձվաբջիջներն են հետաքրքրում, ինչին բլոգերը պատասխանել է․ «Քանի որ կա լավ գենոֆոնդ և հազվագյուտ մաքուր էթնիկ խումբ է»։

Այս առնչությամբ Hayastan.news-ը հարցում էր ուղարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, թե արդյոք տեղյակ են այդ անձի գործունեության մասին ինչ քայլեր են նախաձեռնվել կամ նախաձեռնվում։

Ի պատասխան՝ օրեր առաջ ԱԱԾ-ից հայտնել են, որ հրապարկումն ընդունվել է ի գիտություն, ստուգողական աշխատանքները շարունակվում են։ ԱԱԾ-ի պատասխան գրության մեջ ասվում է․ «Ստուգողական աշխատանքների արդյունքում բավարար տեղեկատվություն ձեռք բերելու դեպքում, օրենքով սահմանված կարգով կնախաձեռնվեն համապատասխան միջոցներ»։

Նշենք,որ հրապարակումից օրեր անց ռուս բլոգերը խնդրել էր հեռացնել հրապարակումը, իսկ տիկտոկյան նրա էջն անհասանելի է։

 

«6930 դոլար՝ ի պատիվ հերթական հայուհու»․ ռուս բլոգերը Տիկտոկում զբաղվում է բացառապես հայ կանանց ձվաբջիջների վաճառքով (տեսանյութեր)