Հետևեք մեզ։

Թղթային դեղատոմսից անցում է կատարվելու Էլեկտրոնայինի․ ինչպե՞ս ստանալ էլեկտրոնային դեղատոմս (տեսանյութ)

10:54, 19 փետրվար 2024
Թղթային դեղատոմսից անցում է կատարվելու Էլեկտրոնայինի․ ինչպե՞ս ստանալ էլեկտրոնային դեղատոմս (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ  թղթային դեղատոմսից անցում է կատարվելու Էլեկտրոնայինի․
 
«Բժշկական օգնության և սպասարկման որակը կբարձրանա,
․ ինքնաբուժության, սխալ կամ ոչ նպատակային դեղերի ընդունման դեպքերը կբացառվեն կամ կնվազեն,
․ դեղ ստանալու համար հերթերից, թղթաբանությունից և ժամանակի կորստից հնարավոր կլինի խուսափել,
․դեղատոմսի անընթեռնելիությունը, կորցնելը կբացառվի,
․մեխանիկական սխալներն ու բացթողումները կբացառվեն,
․կտրվեն ճիշտ քանակով դեղեր,
․բուժհաստատություններն ու դեղատները ճշգրիտ վիճակագրություն կունենան,
․բուժման ընթացքի մասին համապարփակ տեղեկատվությունը հասանելի կլինի համակարգում»: