Հետևեք մեզ։

Ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Լուսնյակ գիշեր» կտավն աճուրդում վաճառվել է 92 մլն ռուբլով

11:34, 19 փետրվար 2024
Ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Լուսնյակ գիշեր» կտավն աճուրդում վաճառվել է 92 մլն ռուբլով

Ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Լուսնյակ գիշեր» կտավն աճուրդում վաճառվել է 92 մլն ռուբլով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Auction Holding-ի մամուլի ծառայությանը։

«1878 թվականի կտավը աճուրդում գնվել է 92 միլիոն ռուբլով»,- հայտնել են հոլդինգից։

Բացի այդ, աճուրդում վաճառվել են Իլյա Ռեպինի «Պատրիարք Ֆիլարետ» (29,5 մլն ռուբլի), Նիկոլաս Ռերիխի «Հիմալայաները» (12 մլն ռուբլի) և Վասիլի Վերեշչագինի «Ալեքսանդրիայի Աթանասի եկեղեցին Բելայա Սլուդայում» (9,5 մլն ռուբ.) կտավները: