Հետևեք մեզ։

Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն դիմումները պետք է ներկայացվեն բացառապես էլեկտրոնային եղանակով. ՊԵԿ

12:36, 19 փետրվար 2024
Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն դիմումները պետք է ներկայացվեն բացառապես էլեկտրոնային եղանակով. ՊԵԿ

Փետրվարի 19-ից Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչություն դիմումներ ներկայացնելու նպատակով այլևս մաքսատուն այցելելու անհրաժեշտություն չկա, հաղորդում է ՊԵԿ-ը։

Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները և քաղաքացիներն այսուհետ դիմումները (նամակները) պետք է ներկայացնեն բացառապես էլեկտրոնային եղանակով՝ [email protected] էլեկտրոնային հասցեին:

Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ էլեկտրոնային նամակների պատասխանները կիրազեկվեն հետադարձ ծանուցմամբ՝ նշված էլեկտրոնային հասցեով: