Հետևեք մեզ։

Այսօր մեծ թվով հայեր ապրում, աշխատում են Ռուսաստանում, Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ հետագա համագործակցությամբ․ Պետդումայի փոխնախագահ

12:45, 19 փետրվար 2024
Այսօր մեծ թվով հայեր ապրում, աշխատում են Ռուսաստանում, Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ հետագա համագործակցությամբ․ Պետդումայի փոխնախագահ

Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված է Հայաստանի հետ հետագա համագործակցությամբ, սա Մոսկվայի դիրքորոշումն է, ասել է Պետդումայի փոխնախագահ Պյոտր Տոլստոյը։
 
«Այսօր մեծ թվով հայեր ապրում, աշխատում են Ռուսաստանում, երեխաներ են մեծացնում: Մենք նման ենք նրանով, որ շարունակելու ենք ամեն ինչ միասին անել: Ամեն դեպքում, սա Ռուսաստանի դիրքորոշումն է և սա է մեր նախագահի դիրքորոշումը»,-ասել է Տոլստոյը «Ռուսաստան-Հայաստան» ֆորումի բացմանը։