Հետևեք մեզ։

6 երեխաների մոտ հաստատվել է շմոլ գազով թունավորում․ հիվանդանոցից մանրամասներ են հայտնում

13:15, 19 փետրվար 2024
6 երեխաների մոտ հաստատվել է շմոլ գազով թունավորում․ հիվանդանոցից մանրամասներ են հայտնում

Շտապ օգնության մեքենայով երեկ «Մուրացան» համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել է 6 երեխա՝ 3 ընտանիքից (միևնույն օջախից),նախնական ախտորոշումը՝ թունավորում։ Երեխաներից 5-ի վիճակը երեկ գնահատվել էր միջին ծանրության,մ եկինը՝ ծանր։ Այսօր «Մուրացան» հիվանդանոցից նրանց առողջական վիճակի վերաներյալ մանրամասներ են հայտնել․

«Փետրվարի 18-ի երեկոյան շտապօգնությամբ «Մուրացան» համալսարանական հիվանդանոց տեղափոխված 6 երեխաների մոտ հաստատվել է շմոլ գազով թունավորում արյան լաբորատոր քննությամբ (տեղափոխվել էր 6 երեխա՝ 3 ընտանիքից (միևնույն օջախից), նախնական ախտորոշումը՝ թունավորում)։
Պացիենտները ստացել են համապատասխան բուժօգնություն, այդ թվում բարոթերապիա:
Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Շուտով դուրս կգրվեն բուժհաստատությունից»: