Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Հակոբ Մկրտչյանը, որը Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնության 96 կգ քաշայինների պայքարում նվաճել է չեմպիոնի կոչումը, ArmSport-ի հետ զրույցում կիսվել է տպավորություններով:
«Զգացողությունները շատ մեծ են: Երբ լսում ես Հայաստանի Հանրապետության օրհներգը, ոգեշնչվում ես անել ավելին, որպեսզի ամբողջ աշխարհը տեսնի ու հասկանա, թե որքան ուժեղ ազգ ենք մենք»,- նշել է Մկրտչյանը:
Անդրադառնալով թիմակցի՝ ԵԱ-ի փոխչեմպիոն հռչակված Դավիթ Հովհաննիսյանի հետ մրցակցությանը, գյումրեցի ծանրորդը մասնավորապես ասել է.«Մեր մեջ այդ մրցակցությունը չկա: Պարզապես ծանրաձողն է ու մենք. բարձրացի՞ր, կհաղթես, ո՞չ՝ կպարտվես: Սա է ամբողջը»,- ընդգծել է Հակոբ Մկրտչյանը: